Մայրն իր 18 երեխաներին հայտնում է 19-րդ քույրիկի մասին (տեսանյութ)

11:23   23 փետրվարի, 2016

Ռեդֆորդների ընտանիքը ամենամեծն է Մեծ Բրիտանիայում։ Սյու եւ Նոել Ռեդֆորդները 18 երեխա ունեն (ամենամեծը 25 տարեկան է, ամենափոքրը՝ 8 ամսական), եւ այժմ 40-ամյա մայրիկը պատրաստվում է լույս աշխարհ բերել 19-րդին։ Սյուն, որն ամուսնու հետ զբաղվում են հացաբուլկեղենի արտադրությամբ, որոշել է յուրօրինակ ձեւով ասել, որ ընտանիքում համալրում է սպասվում, եւ նրանք շուտով եւս մեկ քույրիկ են ունենալու։ Ընտանիքը հրապարակել է տեսանյութը, թե ինչպես է մայրիկը հայտնում 19-րդի սեռը։

Երեխաների արձագանքը տեսնել է պետք։

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ Daily mail



© NEWS.am STYLE