Ծնվել է հաղորդավարներ Լիլիթ Մուրադյանի եւ Վահե Խանամիրյանի առաջնեկը (ֆոտո)

11:41   23 փետրվարի, 2016

Ծնվել է հայտնի հաղորդավարներ Լիլիթ Մուրադյանի եւ Վահե Խանամիրյանի առաջնեկը։ Լիլիթը ամուսնուն դուստր է պարգեւել։ Այս մասին Facebook-ում գրել է նորաթուխ հայրիկը.

«Ամենակարևօր օրն է մեզ Համար։ Նոր փուլ, նոր կարգավիճակ, նոր պատասխանատվություն, նոր երջանկություն։ Մինչև հիմա իմի չէի բերել զգացողություններս ու զգացմունքներս, նոր գիտակցումով եմ սկսել օրս ու անհամբեր սպասում եմ... Աստծո կամքով թող ամեն ինչ հաջող անցնի... Մի տեսակ ձեռքերս ու ձայնս դողում են... Սիրում եմ ձեզ Լիլ։ ԱստԾո լույսը ձեց հետ թող լինի»։

NEWS.am STYLE-ը շնորհավորում է զույգին՝ փոքրիկին մաղթելով ուրախ եւ անհոգ մանկություն։ 



© NEWS.am STYLE