The Sequence խումբը Բրունո Մարսին մեղադրել է Uptown Funk երգի գրագողության համար

16:34   23 փետրվարի, 2016

The Sequence խումբը Բրունո Մարսին մեղադրել է Uptown Funk երգի գրագողության մեջ:

Միայն կանանցից կազմված կոլեկտիվը, որի անդամներն են Էնջի Սթոունը, Շերիլը ու Բլոնդին, դեռ 1979 թ. էին թողարկել Funk You Up երգը, որը շատ նման է Բրունո Մարսի երգին:

Աղջիկները դեռ փաստաթղթերը չեն հանձնել դատարան, բայց ըստ երեւույթին մտադիր են մոտ ապագայում անել դա: Խմբի ներկայացուցիչ Քալի Բոուերը հայտնել է, որ «Գրեմմիի» դափնեկիրն այդ երգը աղջիկներից է պատճենել:

Լսենք, դիտենք ու համեմատենք. 



© NEWS.am STYLE