Մեր ծնողները հպարտանում են մեր համարձակությամբ. ավստրալացի զույգի կրքոտ ֆոտոշարքը

21:38   23 փետրվարի, 2016

Ավստրալացի այս զույգին ճանաչում են ոչ միայն իրենց հայրենիքում, այլեւ դրա սահմաններից դուրս։ Միչ Գոբելի եւ Սելլի Մուսթանգի լուսանկարները, որոնք շատ հաճախ բացահայտ սեռական բնույթի լինելու պատճառով հեռացվում են Instagram-ից, շատ արագ տարածվում են ամբողջ համացանցում։ Եվ եթե ոմանք պարզապես հիանում են գեղեցիկ լուսանկարներով, ապա շատերին հիացնում է նրանց համարձակությունը։

«Մարդիկ կարծում են, որ մեր ընտանիքները բացասական են վերաբերում այն լուսանկարներին, որոնք մենք տեղադրում ենք սոցցանցերի էջերում։ Բայց իրականում նրանք շատ են աջակցում մեզ։ Մեր ծնողները հպարտանում են մեր համարձակությամբ եւ կարծում են, որ մեր սերն իսկապես մեծ եւ ուժեղ է»,- անկեղծացել է 25-ամյա Գոբելը, որն այս անգամ իր ընկերուհու հետ կեցվածք է ընդունել Daily Mail Australia-ի համար։

Ավելի վաղ հարցազրույցներից մեկում Մուսթանգը նշել էր, որ սեքսն արվեստ է եւ այն պետք է տոնել, ոչ թե արգելել.

«Աշխարհ, սեքսը երեւույթ է, որը պետք է տոնել, ոչ թե արգելել։ Մենք միշտ խոսում ենք, թե որքան կարեւոր են կյանքում սնունդն ու զգացմունքները, բայց երբեք չենք բարձրաձայնում սեքսի էական նշանակության մասին»,- ասել էր Մուսթանգը:

Առաջարկում ենք դիտել այս գեղեցիկ եւ ներդաշնակ զույգի կրքոտ ֆոտոշարքը։

Պատրաստեց՝ Յանա



© NEWS.am STYLE