Տասը լավագույն մեջբերում Կարլոս Կաստանեդայից

23:12   2 մարտի, 2016

Քնելուց առաջ չի խանգարի ծանոթանալ Կարլոս Կաստանեդայի հերոսի` Դոն Խուանի մի քանի մտքի։

Այնպես վարվիր, ասես երազում ես: Գործիր խիզախ եւ արդարացումներ մի փնտրիր: 

Չափից շատ բան մի բացատրիր: Երբ բացատրում ես, թե ինչու չես կարող անել այս կամ այն, իրականում դու արդարանում ես քո թերությունների համար` հույս ունենալով, որ լսողները բարի կլինեն եւ կներեն դրանք: 

Կյանքից առավելագույնը քաղելու համար մարդ պիտի կարողանա փոխվել: Ամենադժվարը փոխվելու մտադրություն ունենալն է: 

Ես երբեք ոչ մեկի վրա չեմ բարկանում: Ոչ մեկը չի կարող այնպիսի բան անել, որն արժանի լիներ իմ կողմից նման հակազդեցության: Մարդկանց վրա բարկանում ես, երբ զգում ես, որ նրանց արարքները կարեւոր են: Ես վաղուց արդեն նման բան չեմ զգում: 

Դու պիտի միշտ հիշես, որ ուղին ընդամենը ուղի է: Եթե զգում ես, որ չպիտի գնաս դրանով, փոխիր ճանապարհդ: 

Այժմ դու չես կարող ինձ հասկանալ, որովհետեւ սովոր ես մտածել այնպես, ինչպես նայում ես: 

Եթե քեզ դուր չի գալիս այն, ինչ ստանում ես, փոխիր այն, ինչ տալիս ես: 

Մարդկանց մեծամասնության ամենամեծ սխալը ներքին երկխոսությունն է: Երբ մարդը սովորում է դադարեցնել այն, ամեն ինչ հնարավոր է դառնում: Ամենաաներեւակայելի նախագծերը իրականանալի են դառնում: 

Մարդիկ, որպես կանոն, իրենց հաշիվ չեն տալիս, որ ցանկացած պահի կարող են իրենց կյանքից դեն նետել ինչ ասես: Ցանկացած ժամանակ: Վայրկենապես: 

Միակ իրոք իմաստուն խորհրդատուն, որ ունենք, մահն է: Ամեն անգամ երբ զգում ես, որ ամեն ինչ վատ է դասավորվում եւ դու կործանման եզրին ես, ձախ շրջվիր եւ մահից հարցրու, թե իրո՞ք այդպես է: 

Յուրաքանչյուրը գնում է իր ճանապարհով: Եթե հաճույքով ես գնում, նշանակում է` դա քո ճանապարհն է: Եթե վատ ես զգում, ցանկացած պահի կարող ես փոխել ճանապարհդ, որքան էլ հեռու գնացած լինես: Եվ դա ճիշտ կլինի: 

Մեզ  մեր ամբողջ էներգիան է անհրաժեշտ մեր ներսի ապուշությունը հաղթահարելու համար: 

Ամբողջ հարցն այն է, թե ինչով ես կողմնորոշվում… Մեզանից յուրաքանչյուրն ինքն է իրեն դժբախտ կամ ուժեղ դարձնում: Եվ առաջին, եւ երկրորդ դեպքում անհրաժեշտ աշխատանքի ծավալը նույնն է: 

Գիտելիքի մարդ դառնալու համար անհրաժեշտ է զինվոր լինել, ոչ թե նվնվացող երեխա: Պայքարել` չհանձնվելով, չբողոքելով, չնահանջելով, մինչեւ որ տեսնես: Եվ այդ ամենը նրա համար, որ հասկանաս, թե կյանքում  ոչինչ իմաստ չունի: 

Այն, ինչ անում ես այս պահին, լիովին կարող է երկրի վրա քո վերջին արարքը լինել: Աշխարհում չկա այնպիսի ուժ, որը քեզ երաշխավորի, թե դու եւս մի րոպե կապրես:



© NEWS.am STYLE