Հայտնի է հաղորդավարներ Լիլիթ Մուրադյանի եւ Վահե Խանամիրյանի առաջնեկի անունը

10:44   24 փետրվարի, 2016

Երեկ՝ փետրվարի 23-ին, ծնվել է հայտնի հաղորդավարներ Լիլիթ Մուրադյանի եւ Վահե Խանամիրյանի առաջնեկը։ Լիլիթը ամուսնուն դուստր է պարգեւել։ Այս մասին հայտնել էր հենց ինքը՝ նորաթուխ հայրիկն իր Facebook-յան էջում։

Այնուհետեւ Facebook-ում գրառում  է կատարել նորածնի ուրախ եւ երջանիկ հորաքույրը, որն էլ հենց հայտնել է երեխայի անունը.

«Ուրա՜խ, շատ ուրախ հորաքույր եմ դարձել։ Ապրեք դուք իմ Վահե Խանամիրյան եւ Լիլիթ Մուրադյան։ Սիրում եմ ձեզ շատ ու Անիիս»,- գրել է Լիլիթ Խանամիրյանը։

NEWS.am STYLE-ը կրկին շնորհավորում է զույգին՝ փոքրիկ Անիին մաղթելով ուրախ եւ անհոգ մանկություն։ 

 



© NEWS.am STYLE