12:48 24 փետրվարի, 2016Հայտնի երգչուհի Իվետա Մուկուչյանը ընկել է հիշողությունների գիրկը։ «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան պատվիրակը Facebook-յան իր էջում հրապարակել է տեսանյութ, որում 5-ամյա Իվետան պարում եւ արտասանում է։
«Վերադարձ 90-ականներ»,- հոլովակը մեկնաբանել է Իվետան։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հանրությանը ներկայացվեց Իվետայի՝ «Եվրատեսիլ-2016»-ի մրցութային երգի տեսահոլովակի անոնսը: