Քանյե Ուեսթը դարձյալ սկանդալի կենտրոնում է. ռեփերը «հարձակվել է» հայտնի պրոդյուսերի վրա

16:09   24 փետրվարի, 2016

Քանյե Ուեսթը դարձյալ սկանդալի կենտրոնում է հայտնվել: Թվում է՝ սկանդալը շուտով Քանյե անվան հոմանիշը կդառնա:

38-ամյա ռեփերն իր Twitter--ում «հիստերիկայի» մեջ է ընկել: Այս անգամ Քանյեի «զոհն» է դարձել ամերիկացի հայտնի երաժշտական պրոդյուսեր Բոբ Էզրինը (Lou Reed, Alice Cooper, Kiss, Peter Gabriel, Thirty Seconds to Mars, Nine Inch Nails), որը վերջերս նշել էր, որ Քանյե Ուեսթի մեջ հանճարեղ ոչինչ չկա, որ նա սովորական ռեփեր է, որը շատ հեռու է մյուս՝ խոստումնալից երաժիշտներից: Եվ չնայած Բոբը չի լսել Ուեսթի նոր ալբոմը, վստահ է, որ այնտեղ արտասովոր ոչինչ չի գտնի: 

 «Էդ Բոբն ի՞նչ է հասկանում ռեփից: Ու ընդհանրապես ո՞վ է նա», - կատաղած սկսել է Ուեսթը:

«Արդեն զզվեցրել են էդ բիձուկները, որոնք ժամանակակից երաժշտությունից բան չեն հասկանում, խնդրում եմ, էլ չխոսես իմ մասին», - շարունակել է ռեփերը:

 

«Երեխաներդ պիտի ամաչեն, որ իրենց հայրն ես,- եւ այդտեղ Քանյեն ոգեւորվել է,- խղճում եմ նրանց, նրանց անվճար իմ Yeezys to ապրանքանիշի կոշիկներ կուղարկեմ, որ դիմանան այն սթրեսին, որի պատճառը դու ես»:

«Ռոք-ն-ռոլը գողացվել է, իսկ ռեփը՝ շահագործվել: Ես կուռք եմ երեխաներիդ համար: Բարի գալուստ փոփ-մշակույթ: Էզրին, ցավակցում եմ ընտանիքիդ ու ընկերներիդ, որ ստիպված են քեզ նման ապուշի դիմանալ: Աստված օրհնում է հիմարներին, բոլորին լավ տրամադրություն»:



© NEWS.am STYLE