Հնդկական դիետա

20:16   3 մարտի, 2016

Հնդկական դիետան ոչ թե սնվելու ժամ առ ժամ գրված եղանակ է, այլ այն սննդամթերքների ցուցակը, որոնք թույլատրված է օգտագործել ամեն օր: Սա բուսակերների համար նախատեսված դիետա է, որը թույլ է տալիս կաթնամթերքի օգտագործում: Խուսափեք խմորներից, սպիտակ բրնձից: Առաջարկվում է ամեն օր սննդակարգի մեջ ներառել հետեւյալ մթերքները. 

1. 2-3 միրգ (հում կամ չորացրած),

2. հում բանջարեղեն բնական յոգուրտով,  20 տոկոսանոց կաթնաշոռով, ծովային ջրիմուռներով եւ սոյայով սոուսի հետ,

3. խաշած բանջարեղեն, որը պատրաստվել է  շուտեփուկի մեջ կամ գոլորշու վրա օգտակար նյութերը պահպանելու համար (օրը 2 անգամ),

4. չվերամշակված հատիկաբույսեր (շիլաներ),

5. կաթնամթերքի երեք չափաբաժին (թթված կաթ, յոգուրտ, ցածր յուղայնությամբ կաթնաշոռ),

6. ընկույզ եւ արեւածաղիկ

Ճաշացանկի տեսակներ

Նախաճաշ

Թարմ քամված հյութ, առանց շաքարի թեյ (կարելի է կիտրոնով կամ կաթով), յուղազրկված կաթի շիլա 

Ճաշ

1. Վարունգի աղցան սոուսով, որի վրա քնջութի թեփ է լցրած, ոսպով բրինձ,   (3:1), եփված գազար:

2. Մի չափաբաժին սպիտակաձավարի շիլա` բակլայի եւ բանջարեղենի հետ: 

3. 20 տոկոսանոց կաթնաշոռ, թարմ մրգերից աղցան: 

Ընթրիք

1. Սոյայի ծիլերով, լոլիկով, սնկով աղցան, բանջարեղենով թխվածքաճաշ եւ մի կտոր հաց: 

2. Թերխաշ ձու («պարկի մեջ»), սպանախ, տոստ:

3. Սոյայի միս, բանջարեղենից կոտլետ, բնական յոգուրտ եւ խնձորի կոմպոտ: 

Աղբյուրը` Dieta.ru



© NEWS.am STYLE