Կաղամբով դիետա

20:16   5 մարտի, 2016

Այս դիետայի գլխավոր առավելությունն այն է, որ եթե քաղցի զգացում է առաջացել, հնարավոր է այն մեղմել կաղամբով, որը կարելի է ուտել անսահմանափակ քանակությամբ (բայց առանց աղի, շաքարի, յուղի եւ այլ հավելումների): Ճիշտ է, կաղամբն այնքան էլ սննդարար չէ եւ արագ ձանձրացնում է: Ինչ արած, ինքներդ ձեզ  սփոփեք նրանով, որ կաղամբը շատ օգտակար դիետիկ սննդամթերք է: Այն բազմաթիվ վիտամիններ եւ հանքանյութեր է պարունակում. շաքար, բջջանյութ, ամինաթթուներ եւ օրգանական թթուներ: Կաղամբն իր ցածր կալորիականության եւ նյութափոխանակությունը կարգավորելու կարողության շնորհիվ, անփոխարինելի է ճարպակալման բուժման գործում: Բացի այդ, կաղամբն օգնում է աղեստամոքսային տրակտի աշխատանքին, նպաստում է խոլեստերինի նվազեցմանը, օգտակար է լյարդի համար։

Ըմպելիքներից, առավոտյան սուրճից բացի, թույլատրված են կանաչ թեյը եւ ջուրը (օրական 2 լիտր): Ցանկության դեպքում կարելի է սուրճը կամ թեյը քաղցրացնել շաքարի արհեստական փոխարինիչով:

Այդ խիստ սննդակարգը նախատեսված է 10 օրվա համար: Այն ոչ միայն նվազագույն կալորիաներ է պարունակում, այլեւ գործնականում սննդակարգում չի ներառում ածխաջրեր, այդ պատճառով խորհուրդ տրվող ժամկետը մի գերազանցեք: 

Նախաճաշին` սուրճ առանց շաքարի: Նրանց, ովքեր սուրճ չեն խմում, թույլատրվում է այն փոխարինել թեյով կամ խոտաբույսերի թուրմով: Ճաշին ստիպված կլինեք սահմանափակվել կաղամբով եւ մեկ գդալ բուսական յուղով: Սակայն մեկ օրից սննդակարգին կարելի է մեկ ձու ավելացնել: Ընթրիքին ձեր ճաշակով ընտրեք 200 գ ոչ ճարպոտ միս, 200 գ ձուկ կամ մի բաժակ մածուն: 

Աղբյուրը`Dieta.ru



© NEWS.am STYLE