Ֆիթնեսի մարզիչի յուրօրինակ վարժությունները՝ կարմիր գինով

20:32   25 փետրվարի, 2016

Բոլորն էլ գիտեն, որ օրական մկ բաժակ կարմիր գինին նպաստավոր է առողջության համար, սակայն այն, որ գինին կարելի է օգտագործել մարզվելիս, նորություն է։ Եվ այս նոր եւ յուրօրինակ մեթոդը մշակել է ֆիթնեսի մարզիչ Էյփրիլ Սթորեյը, որի տեղադրած երկու հոլովակներն արդեն դիտել են միլիոնավոր օգտատեր։

Էյփրիլն իր ամենօրյա մարզանքի ծրագրում ներառում է նաեւ գինին։ Նա առաջարկում է որովայնի, ձեռքերի եւ ոտքերի մկանները ձգող վարժություններն անել կարմիր գինու ընկերակցությամբ։

Նշենք, որ կնոջ առաջարկած այս մեթոդը ոչ բոլորն են միանշանակ ընդունել։ Ոմանք գրել են, որ վաղվանից հարկավոր է մեկ արկղ կարմիր գինի գնել, իսկ մյուսները քննադատել են՝ նշելով, որ մարզվելիս ալկոհոլի օգտագործումը մեծացնում է սրտի կաթվածի հավանականությունը։

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ Daily mail



© NEWS.am STYLE