Կանանց բառարան Victoria’s Secret-ից Սուրբ Վալենտինի օրվա համար

16:22   12 փետրվարի, 2013

Սուրբ Վալենտինի նախօրեին Victoria’s Secret-ի մոդելները YouTube –ում իրենց նոր տեսահոլովակում աշխարհի տղամարդկանց պատմել են, թե ինչպես ճիշտ մեկնաբանել կանանց ամենատարբեր արտահայտությունները։ Ահա թե իրականում ի՞նչ նկատի ունենեք, երբ ասում ենք. 
«Պատրաստ կլինեմ 5 րոպեից...» - «Ինձ անհրաժեշտ է առնվազն ժամ ու կես»
«Ինձ երբեք ծաղիկ չեն նվիրել...» - «Ուղարկիր ինձ երկու դյուժին ամենագեղեցիկ վարդերը»
«Սա ընդամենն իմ ծննդյան օրն է...» - «Ախր սա իմ ծննդյան օրն է։ Ինձ համար մի կախարդական անականկալ պատրաստիր»
«Նա շատ գեղեցիկ է, այդպես չէ՞...» - «Ասա, որ դու նրան նույնիսկ չես էլ նկատել, քանի որ աչք չես կտրում ինձնից»
«Ես քեզ սիրում եմ...» - «Ես իսկապես սիրում եմ քեզ»



© NEWS.am STYLE