Հայտնի են դարձել 80-ամյա Ջիգարխանյանի հարսանիքի մանրամասները

15:13   26 փետրվարի, 2016

Երեկ տեղեկացրել ենք այն մասին, որ 80-ամյա հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանն օրինականացրել է հարաբերությունները 36-ամյա Վիտալինա Ցըմբալյուկ Ռոմանովսկայայի հետ:

«Семь дней» ռուսական կայքին տված հարցազրույցում Արմեն Ջիգարխանյանի կինը պատմել է իրեն համեստ հարսանիքի որոշ մանրամասներ.

Պսակադրության արարողությանը հրավիրված էին միայն զույգի ամենամտերիմ ընկերները, այդ թվում հավերժ երիտասարդ Դմիտրի Խարատյանը ու դերասանի քույրը՝ Մարինա Ջիգարխանյանը:

«Մենք չէինք ուզում, որ աղմուկ բարձրանա, ու հատուկ մեր պսակադրության գրանցման համար աշխատանքային օր ենք ընտրել: Ընդ որում՝ մինչեւ ԶԱԳՍ գնալը մեր ամենօրյա գործերով էինք զբաղված: Արմեն Բորիսին այցելել էր նոր բեմադրության փորձին, իսկ ես պատրաստվում էի երեկոյան ներկայացմանը»,- մեջբերում է Վիտալինային «7Дней»:

Հարսանեկան զգեստը Ջիգարխանյանի հարսնացուի համար նրա մայրն էր կարել:

«Վիտոչկան իր զգեստը միայն մեկ անգամ է փորձել: Նա ինձ խնդրել էր զգեստը կարել նրա սիրելի «գործնական» ոճով, մենք էլ կատակով այդ զգեստը անվանում ենք «սմոքինգային»,- պատմել է Լիդիա Իվանի Ցըմբալյուկը։

Փեսան ու հարսնացուն անհանգիստ էին, որ իրենց հարսանիքը կարող է համընդհանուր ուշադրության կենտրոնում հայտնվել, դրա համար էլ նրանց գրանցման օրը ԶԱԳՍ-ը փակ էր:

ԶԱԳՍ-ի մուտքի վրա փակցված «Սանիտարական օր» հայտարարությունը զվարճացրել էին դերասանին ու նրա ընտրյալին:

Ջիգարխանյանն ու Վիտալինան գրանցվել են ու մատանիներ փոխանակել։

Ի դեպ, Ցըմբալյուկ Ռոմանովսկայան ազգանունը չի փոխել: 



© NEWS.am STYLE