14:31 26 փետրվարի, 2016Դերասան Թոնի Բերթոնը մահացել է 78 տարեկանում: Ինչպես գրում է Just Jared–ը, դերասանի քույրը՝ Լորետա Քելին, պատմել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Բերթոնը բազմիցս հիվանդանոց է ընկել, բայց նրան ոչ մի անգամ պաշտոնական ախտորոշում չեն տվել: Բերթոնն առողջական խնդիրների պատճառով չէր կարողացել դիտել «Ռոքիի» նոր մասը՝ «Քրիդը»:
Նրա ամենահայտնի դերակատարումն էր մարզիչի դերը Ռոքքի Բալբոայի մասին առաջին վեց ֆիլմերում: Այդ ֆիլմերում Բերթոնը նկարահանվել էր Սիվեստր Ստալոնեի ու Կարլ Ուիզերսի հետ: Ինչպես նշում է Ուեզերսը, Բերթոնի տաղանդը նպաստել է Ռոքիի մասին ֆիլմերի հաջողությանը:
Բերթոնը նախկին մարզիկ է: Նա զբաղվել է ամերիկյան ֆուտբոլով, բեյսբոլով ո բռնցքամարտով: Դերասանը նաեւ նկարահանվել է «Փայլ» եւ «Հարձակում 13 թաղամասում» ֆիլմերում, «Թվին Փիքս» եւ «Ա թիմը» սերիալներում: