Ալլա Պուգաչովան դատի է տվել «Фабрике звезд» նախագծում իր սանին, որին վստահել էր իր դպրոցի կառավարումը

16:18   26 փետրվարի, 2016

Ալլա Պուգաչովայի Future Star դպրոցի սկանդալին վերաբերող պատմությունը փոխադրվել է իրավական հարթություն: Ռուսական էստրադայի Պրիմադոննան դատի է տվել դպրոցի գլխավոր տնօրենին՝ «Фабрике звезд» հեռուստանախագծի շրջանավարտ ու Պուգաչովայի գործընկեր Իրսոն Կուդիկովային:

Ինչպես հայտնում է «РИА «Новости», Պուգաչովան հիմա իր խնդիրներն է պարզաբանում այն ընկերության հետ, որը երգչուհու հետ միասին էր հիմնել:

Հայցը դատարանին ներկայացվել է փետրվարի 24-ին, այն առայժմ վարույթ չի վերցվել: Դպրոցի գործունեության հիմնական տեսակը երեխաների լրացուցիչ կրթությունն է: Մամուլում երեխաների ստեղծագործական զարգացման Future Star դպրոցն անվանում են Ալլա Պուգաչովայի դպրոց:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պրիմադոննան դատի էր տվել Կուդիկովային, որպեսզի վերադարձնի այն յորթ միլիոն ռուբլին ու 200 հազար դոլարը, որը պարտք էր տվել «Фабрике звезд» իր նախկին սանուհուն՝ իրենց ընդհանուր դպրոցի զարգացման համար: Ընդ որում, որոշ տեղեկություններով, Իրսոնը Ալլա Բորիսիից թաքցրել էր իր ամուսնու՝ Ալեքսեյ Նուսինովի միլիոնների հասնող պարտքերը:

Կողմերն առայժմ որեւէ մեկնաբանություն չեն արել:

Մոսկվայի Մեշչանսկի դատարանը 2015 թ. սեպտեմբերին Պուգաչովայի հայցով Նուսինովայից առգրավել էր ավելի քան 200 հազար դոլարի պարտքը:



© NEWS.am STYLE