18:15 26 փետրվարի, 2016«Ունիվեր» սերիալի աստղ Նաստասյա Սամբուրսկայային խայտառակ վարքագծի պատճառով հեռացրել են սերիալից, գրում է Super–ը: Ֆիլմի պրոդյուսերները հինգ տարվա համագործակցությունից հետո հրաժարվել են երկարացնել դերասանուհու հետ պայմանագիրը:

«Ունիվեր» նախագծի ղեկավարությունը վիճել է Նաստասյայի հետ՝ նրա վարքագծի ու կարգազանցության պատճառով: Դերասանուհու գործընկերների խոսքով, պրոդյուսերները երկար ժամանակ դժգոհություններ ունեին Սամբուրսկայայի նկատմամբ: Ավելին, Նաստասյայի թիմը նույնպես հաճախ ստիպված էր լինում երկար մնալ նկարահանման հարթակում՝ դերասանուհու հերթական կարգազանցության պատճառով: Ամենայն հավանականությամբ հենց այդ կապակցությամբ էլ որոշում է կայացվել նախագծից հեռացնել աստղին:

Ըստ երեւությին Սամբուրսկայան հիմա ավելի շատ ազատ ժամանակ կունենա իր սիրեցյալի հետ լինելու համար: Ինչպես արդեն գրել ենք՝ աստղը սիրային հարաբերություններ է սկսել մի 21-ամյա երգչի հետ, որը «Եվրատեսիլում» ներկայացնելու է Բելառուսը: