Նիհարելու մասին հինգ ամենատարածված առասպելները

21:14   5 մարտի, 2016

Առասպել №1

Ավելորդ քաշից ազատվելու համար անհրաժեշտ է լիովին ազատվել ճարպոտ սննդից 

Ինչ վերաբերում է ճարպին, դրանում լուծվում են մի շարք վիտամիններ, այնպես որ անհնար է լիովին հրաժարվել դրանից: Օրինակ` ճարպի պակասը  կհանգեցնի Е վիտամինի պակասի (դա կարեւոր է վերարտադրողական գործառույթի համար),  D վիտամինի պակասի (անհրաժեշտ է ոսկրերի համար), А վիտամինի պակասի (անփոխարինելի է տեսողության համար):  Ճարպերի երկու տեսակ գոյություն ունի. Դժվարահալներ եւ պոլիչհագեցածներ: Առողջությանը վնաս չհասցնելու եւ չգիրանալու համար գերապատվությունը տվեք վերջիններին: Թող ձեր սննդակարգում գերակշռեն ձուկը, միսը, թռչնամիսը, կաթնամթերքները: 

Առասպել №2

Նիհարելու համար սեւ հացը սպիտակից լավ է

Այո, սեւ հացն ավելի օգտակար է: Կալորիականությամբ սեւն ու սպիտակը գրեթե միանման են, բայց սեւ հացը թխում են ավելի կոպիտ ցորենից, դրանում ավելի շատ են  В խմբի վիտամինները եւ սննդային մանրաթելերը (օգնում են խուսափել փորկապությունից, որոնցով հաճախ տառապում են գեր մարդիկ): Նման հատկություններ ունի նաեւ թեփից պատրաստված հացը:  

Առասպել №3

Նիհարելու համար անհրաժեշտ է ավելի շատ բանջարեղեն եւ միրգ ուտել

 

Իհարկե դրա հետ դժվար է վիճել: Բայց չարժե մոռանալ, որ որոշ մրգերում բավականաչափ շատ են կալորիաները (օրինակ` խաղողում կամ բանանի մեջ): Դա չի նշանակում, թե չի կարելի  դրանք օգտագործել, ուղղակի պետք չէ չափից շատ ուտել:  Իմիջիայլոց, բանջարեղենները եւս կարող են կալորիական լինել: Ինչպե՞ս: Հեշտորեն: Եթե յուղի վրա տապակենք: Այդ պատճառով ավելի լավ է դրանք շոգեխաշել. Պակաս համեղ չէ եւ շատ օգտակար է: 

Առասպել №4

Քաղցը նիհարելու երաշխիք է

Նկատի ունեցեք. նախ քաղցած մնալու ընթացքում կիլոգրամներն արագ կորչում են, բայց հետո արագ վերադառնում են: Եթե դուք քաշ գցելու նման միջոց եք ընտրել, դրանից հետո անհրաժեշտ է ամբողջությամբ վերանայել սեփական սննդակարգը եւ կենսակերպն ընդհանուր առմամբ: Ընդհանրապես դիետոլոգները նման խորհուրդ են տալիս. Պետք  է ոչ թե քիչ ուտել, այլ ճիշտ: Սննդից հրաժարվելը օրգանիզմին ստիպում է օգտակար կալորիաներ կուտակել, իսկ դա նշանակում է ճարպի պահուստներ: 

Առասպել №5

Սննդակարգ կամ ֆիզկուլտուրա. ինչ-որ բան, միայն թե օգնի նիհարել 

Ավելորդ կիլոգրամների դեմ պայքարելու համար ընդամենը մի բանը հերիք չէ: Ոչ մի սննդակարգ չի բացառում ֆիզիկական ծանրաբեռնվածության ավելացումը: Օրինակ` մի ափսե կաթի շիլան  «ծախսելու» համար անհրաժեշտ է մեկ ու կես ժամ պատուհան լվանալ: Ձեզ համար դժվար է միաժամանակ սննդակարգի հետեւել եւ գնալ մարզասրահ:  Այդ դեպքում սկզբի համար մի քիչ նիհարեք դրանից հետո ձեզ համար հեշտ կլինի մեծացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Միայն այդ դեպքում է հնարավոր կայուն արդյունքի հասնել: 

Աղբյուրը` Liza.ua



© NEWS.am STYLE