Swatch-ը թողարկել է «Գիշերային լուսարձակում» հավաքածուն

12:38   19 հոկտեմբերի, 2012

Շվեյցարական Swatch ընկերությունը ներկայացնում է նոր «Գիշերային լուսարձակում» հավաքածուն: Ընկերությունը, հավատարիմ մնալով որակի ու վայելչատեսության իր չափանիշներին, ստեղծել է Ironi Chrono դասական ժամացույցների 6 նոր տարբերակ: Ոսկեջրած պատյանով ժամացույցները զարդարված են փայլուն քարերով: Թվերը սեւ են ու առանձնանում են ժամացույցի ոսկեզօծ մակերեսի շնորհիվ: Irony Shrono-ի 4 մոդելներ զարդարված են տոնական բյուրեղներով, իսկ մյուս երկուսը,որոնք վարդագույն ու մուգ ոսկեգույն են, նախատեսված են PVD մոդելների սիրահարների համար:

Ժամացույցները պատրաստված են չժանգոտվող պողպատից, իսկ փայլուն բյուրեղները նրանց էլեգանտ տեսք են հաղորդոմ: Ժամացույցների չափերը համապատասխանում են Irony Chrono-չ չափանիշներին` 40,37 ու 33մմ:

Հիշեցնենք, որ Swatch-ի ձեռքի ժամացույցները ամենօրյա են ու հարմարավետ:



© NEWS.am STYLE