2016-ին եղունգների նոր դիզայն

21:06   4 մարտի, 2016

Մատնահարդարումը թույլ է տալիս տոնական տրամադրություն ստեղծել ոչ միայն իր, այլեւ շրջապատողների համար: 

«Մերկ» մատնահարդարում: Հետաքրքիր միտում է, որն անցյալ տարվա վերջին նվաճել է Instagram-ը: Նեյլ արթի այդ տեսակում գունավոր լաքով ծածկում են եղունգի միայն  մի մասը, մնացած մասը թափանցիկ է մնում: Կարելի է երկրաչափական ֆիգուրներ նկարել,  արտասովոր գունավոր ֆրենչ անել կամ էլ այդ ոճով «լուսնային» մատնահարդարում: Շատ հետաքրքիր եւ անսովոր է նայվում: Նախշը կարելի է նկարել նուրբ վրձնով կամ էլ հատուկ կպչուն նախշեր օգտագործել` ֆրենչի համար օգտագործվող կպչուն երիզների նման:

 

Կարճ օվալաձեւ եղունգներ nude ծածկույթով: Շատ պարզ եւ նրբագեղ լուծում է, որին այս տարի նախապատվություն են տվել «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության շատ հյուրեր: Տեղին է դիտվում ցանկացած իրավիճակում. եւ երեկույթին, եւ  աշխատանքի համար հարցազրույցի գնալիս: 

Ֆրենչ մետալիկ: Ֆրանսիական մատնահարդարումը երկար տարիներ պահում է իր դիրքերը որպես նորաոճ մոտեցում: Ամեն տարի այն գնալով ավելի հետաքրքիր է դառնում անսպասելի ձեւափոխությունների շնորհիվ: 

Սեւ ֆրենչ: Եւս մի հետաքրքիր միտում: Հատկապես այժմեական է սեւ անփայլ եւ փայլուն լաքերի համադրումը: 

Գլիտտերներ: Փայլունի նորաձեւությունը չի շրջանցել նաեւ  2016-ի եղունգների դիզայնը: Փայլերը կարող են ծածկել բոլոր եղունգները, միայն մի մասը  (ինչպես, օրինակ, ֆրենչում) կամ էլ լրացնել սովորական մատնահարդարումը (այդ դեպքում գլիտտերով ծածկիր մատնեմատը):

Ապակե եղունգ: Այս աներեւակայելի մատնահարդարումը վերջերս է հայտնվել Հարավային Կորեայում: Instagram-ում շատ լուսանկարներ կգտնես #glassnails հեշթեգով: Դա արվում է սովորական լաքի եւ հատուկ թաղանթների օգնությամբ, որոնք արտաքինից ապակու կտորներ են հիշեցնում: Դա հատկապես շքեղ տեսք ունի արեւի ճառագայթների տակ: 

Աղբյուրը` Cosmo.ru



© NEWS.am STYLE