Թեսթ «Ինքնանկար»

20:42   13 փետրվարի, 2013

Այս թեսթը ձեզ կօգնի գլուխ հանել ինքներդ ձեր հանդեպ ունեցած հույզերից եւ ձեւավորել Ես-կոնցեպցիան։ 

Հրահանգներ. նկարեք ձեզ հասակով մեկ

Ձեր ինքնանկարի տարրերը հետեւյալ կերպ են մեկնաբանվում.

• Գլուխ. Մեծ գլխի նկարը սովորաբար ենթադրում է մտավոր հավակնությունները կամ սեփական ինտելեկտից դժգոհությունը։ Փոքր գլխի նկարը սովորաբար արտացոլում է մտավոր կամ հասարակական անհամապատասխանության զգացումը։ 

• Աչքեր. Մեծ աչքերը նկարի վրա ենթադրում են կասկածամտություն, ինչպես նաեւ մտահոգության ու հասարակական կարծիքի հանդեպ չափազանց զգայուն լինելը։ Փոքր կամ փակ աչքերը սովորաբար ենթադրում են ինքնակլանվածություն եւ ինքնամփոփության հակվածություն։ 

• Ականջներ ու քիթ. Մեծ ականջները ենթադրում են քննադատության հանդեպ զգայունություն։ Քթին արված շեշտադրումը ենթադրում է սեռական խնդիրների առկայություն։ Ընդգծված ռնգերը վկայում են ագրեսիայի հակվածության մասին։ 

• Բերան. Ընդգծված բերանը ենթադրում է բերանային պարզունակ հակումներ կամ խոսքի հնարավոր դժվարություններ։ Բերանի բացակայությունը նշանակում է կամ դեպրեսիա, կամ էլ թույլ շփումներ։ 

• Ձեռքեր. Խորհրդանշում են անհատի հարաբերությունները շրջապատող աշխարհի հետ։ Կաշկանդված ձեռքերը ենթադրում են խիստ, պարտաճանաչ, փակ անհատ։ Թույլ կախված ձեռքերը ենթադրում են ոչ արդյունավետություն։ Փխրուն, թույլ ձեռքերը՝ ֆիզիկական կամ հոգեբանական թուլություն։ Երկար, ուժեղ ձեռքերը ենթադրում են հավակնոտություն եւ արտաքին աշխարհի իրադարձություններում ներգրավվածություն։ Շատ կարճ ձեռքերը ենթադրում են հավակնոտության բացակայություն եւ անհամարժեքության զգացում։ 

• Ոտքեր. Երկար ոտքերը նշանակում են անկախության պահանջ։ Մեծ ոտքերը ենթադրում են անկայունություն եւ հիմքի բացակայություն։ Դասալիքներն, օրինակ, մարդկանց հաճախ առանց ոտք են նկարում։ 

Հրապարակվում է Tests.kulichki.com կայքի նյութերով



© NEWS.am STYLE