Harlem Shake պարը հանրահայտ է դառնում

14:44   13 փետրվարի, 2013

Harlem Shake կոչվող տեսանյութը, որը մեկ շաբաթ առաջ ձայնագրել է ավստրալիացի անչափահասների մի խումբ, ովքեր վատ եղանակին տանը փակված են եղել եւ պարզապես որոշել են մի քիչ զվարճանալ ու պարել, YouTube- ում միլիոնավոր երկրպագուներ է հավաքել։ 
Տեսանյութը, որ YouTube-ում ընդամենը մեկ շաբաթում դիտել են 20 միլիոն անգամ, արդեն հայտնվել է ամերիկյան տարբեր հեռուստաշոուներում։
Դեռահասների մտքով անգամ չի անցել, որ իրենց նկարահանած պարն այդքան հանրահայտ կդառնա։ «Կարծում եմ, սա խելահեղություն է։ Մենք նույնիսկ չէինք էլ մտածում, որ ինչ-որ մեկին կհետաքրքրի մեր պարը», - խոստովանել է տեսանյութի հերոսներից մեկը Couriermail.com.au–ին։  
Harlem Shake պարի պատմության արմատները տանում են Եթովպիա, որտեղ Էսքիսթա կոչվող նման պար գոյություն է ունեցել հին ժամանակներում։ Ավելի ուշ այն վերականգնվել է Ամերիկայում, Նյու Յորքի Հարլեմ թաղամասում, 20-րդ դարի 80-ականներին։ Harlem Shake պարի հանրահայտության առաջին ալիքը եղավ 2000-ի սկզբներին։ Այժմ պարը կրկին միլիոնավոր երկրպագուներ է հավաքել աշխարհով մեկ։



© NEWS.am STYLE