Աստղային ոճ. Սյուզի Շահբազյան

18:01   28 փետրվարի, 2016

Հետաքրքիր ձայնով եւ հմայիչ արտաքինով այս երգչուհուն հայկական շոու-բիզնես բերեց «քամին»: Սյուզին հայտնի դարձավ «Հ.Ա.Յ.Ք.» խմբի կազմում, իսկ նրանց կատարմամբ «Քամի փչիր» երգը տարիներ առաջ համարվում էր հայկական շոու-բիզնեսի գլխավոր հիթերից մեկը:

Երգչուհին ի սկզբանե առանձնացավ իր գեղեցկությամբ եւ ճաշակով: Սյուզին մեր երգարվեստի ամենաբարձրահասակ եւ սլացիկ ներկայացուցիչներից է, որը բացի երգելուց նաեւ տիրապետում է եթերային գեղեցիկ խոսքի: Այսօր նա հանդես է գալիս որպես հաղորդավարուհի: «Աջ, թե Ձախ» հաղորդման շրջանակներում երգչուհուն միշտ տեսնում ենք հարմարավետ, բայց նորաձեւ հագուստով: Երգչուհի-հաղորդավարուհին հաճախ է ներկայանում թույլ դիմահարդարմամբ եւ սպորտային ոճով: Սյուզիի հագին ցանկացած ոճի եւ ձեւի զգեստ գեղեցիկ է նայվում. Դա, իհարկե, պայմանավորված է նրա կառուցվածքով եւ նրբագեղությամբ:

Սյուզի Շահբազյանի կերպարներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

10.

9.

8.

7.

6.

5.

4.

3.

2.

1.

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Սյուզի Շահբազյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE