«Օսկար 2016»-ին հարգել են Քըրք Քըրքորյանի հիշատակը

15:15   29 փետրվարի, 2016

Ժամեր առաջ կայացավ «Օսկար» ամենամյա կինոմրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։ Այս նշանակալից իրադարձության  կարմիր գորգով անցած աստղերին եւ հաղթողներին արդեն ներկայացրել ենք, իսկ հիմա անդրադառնանք փոքրիկ, բայց շատ կարեւոր մի դրվագի։

Մրցանակաբաշխության ժամանակ հարգել եւ մեծարել են ամերիկահայ մեծ գործարար, բարերար Քըրք Քըրքորյանի հիշատակը։

Կազմակերպիչները պատրաստել են հոլովակ, որում Blackbird երգի ներքո ներկայացրել են այն հայտնի մարդկանց, ովքեր կյանքից հեռացել են 2015-ին։ Սթեն Ֆրեբերգի, Լիզաբեթ Սքոթի, Քրիստոֆեր Լիի, Ալան Ռիքմանի, Ալեքս Ռոկկոյի կողքին հիշատակվել է նաեւ մեծանուն Քըրք Քըրքորյանը (2։04)։ 



© NEWS.am STYLE