Այն, ինչ պետք է իմանա յուրաքանչյուր շիկահեր

22:11   9 մարտի, 2016

Որպեսզի մազերը փայլուն լինեն, ծայրերը չճյուղավորվեն, իսկ արմատները փնթի տեսք չունենան, զինվեք կյանքի 7 պարզ հնարքով.

1. Որ երանգը չփոխվի

Միշտ, ցանկացած հանգամանքում լողավազանում լողալուց առաջ մազերիդ կոնդիցիոներ քսիր. մազերդ պիտի պաշտպանված լինեն ջրից ու քլորից: Հենց դա է երանգի փոփոխություն առաջացնում: Եթե ծորակից հոսող այն ջուրը, որով մազերդ լվանում ես, եւս քլոր է պարունակում, ջանա մազերդ լվանալ եթե ոչ շշից վերցված, գոնե` եռացրած-սառեցրած ջրով: Հավատա, կզգաս տարբերությունը:  

2. Որ մազերը չչորանան

Մեր մեծամասնության տներում ծորակի ջուրը շատ կոշտ է: Ջրամատակարարման համակարգում ֆիլտր տեղադրելով` դու ավելի լավ հոգ կտանես մազերիդ. դրանք ավելի հարթ կդառնան, քիչ կխճճվեն, կդադարեն էլեկտրականանալ եւ ավելի լավ կպահեն սանրվածքը: 

3. Որ մազերը չջարդվեն

Կարեւոր չէ` դրանք ֆենով ես չորացնում, թե գանգրացնում ես հատուկ սարքի միջոցով. միշտ ջերմապաշտպանիչ միջոց քսիր: Շիկավուն մազերն ավելի բարակ են եւ թույլ, քան մուգ մազերը, այդ պատճառով պետք է դրանք պաշտպանել բարձր ջերմաստիճանից:

4. Որ դեղնություն չունենան

Մազերի համար երկնագույն եւ մանուշակագույն շամպունները, դիմակները եւ բալզամները կպահպանեն բաց մազերի պլատինային կամ մոխրագույն երանգը` թույլ չտալով, որ մեր բնական դեղնա-կարմիր գունանյութը երեւակվի: 

5. Որպեսզի մազերը փայլեն

Ոչինչ բաց մազերին ավելի փայլուն տեսք չի տալիս, որքան շամպայնով ցնցուղը: Հատուկ երեկույթից առաջ լվա մազերդ, բայց բալզամի փոխարեն, օգտագործիր  «բրուտ» շամպայն, ինչից հետո խնամքով լվա սառը ջրով: Երաշխավորում ենք հոլիվուդյան խոպոպները` հարթ, փայլուն եւ բոլոր առումներով անթերի: 

6. Որպեսզի երկարած արմատները քիչ տեսանելի լինեն 

Ուղիղ մազերի վրա երկարած արմատներն ավելի նկատելի են, քան ոլորուն մազերի դեպքում: Եթե արմատներն արագ ներկելու հնարավորություն չունես, ուղղակի ունելիով կամ գանգրացնող հարմարանքով սանրվածք արա` ձեւավորելով խոշոր կամ թույլ խոպոպներ. քո մազերն այնպիսի տեսք կունենան, ասես դու նորաոճ եղանակով ներկել ես մազերդ, ոչ թե բաց ես թողել ոճաբանին հերթական այցելությունը: 

7. Արմատների գույնը բացելու համար

Չոր շամպունը սպիտակ փոշի է, որը կլանում է կեղտը եւ մազերին արմատների մոտ ծավալ է հաղորդում: Ցավոք, սեւահերների մոտ դա հաճախ մազերի մեջ թեփ է դառնում, իսկ շիկահեր սիրունիկները շահում են. սանրվածքը թարմ տեսք ունի, իսկ մգացած արմատները` բաց երանգի են: 

 

Աղբյուրը` Cosmo



© NEWS.am STYLE