Նորաոճ միտում՝ ամենաինքնատիպների համար. Շրջանակ-մատնահարդարում

20:14   9 մարտի, 2016

Ոճային եւ կարճ շրջանակ-մատնահարդարումը լայն տարածում է գտնում:  

Շրջանակ-մատնահարդարումն արվում է մի քանի փուլով. նախ վարպետը լաքի մի շերտ է քսում, որը սահմանը կլինի, հետո եղունգի միջնամասը ծածկում է հակադիր երանգի լաքով: Նեյլ-արթի այս տեսակի ամենատարածված համադրությունը սեւ եւ սպիտակն է:  Ինքնուրույն նման մատնահարդարում անելը բավականին բարդ է, ավելի լավ է եղունգները վստահել փորձառու վարպետի: Բացի այդ, «շրջանակի» ստեղծման համար բացառապես կայուն գել-լաքեր են օգտագործվում, սովորական լաքով գործը գլուխ չի գա:  

Շրջանակ մատնահարդարման համար մի էական պայման կա. քո եղունգը պիտի ի բնե ձիգ ու նշանման լինի, հակառակ դեպքում դիզայնն անփույթ տեսք կունենա եւ տեսողական առումով ավելի կկարճացնի եղունգը:

 

 

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE