Ռեփեր Միշոյի կինը՝ աշխարհահռչակ հաղորդավար Լարի Քինգի հետ (ֆոտո)

11:13   1 մարտի, 2016

Գարնանամուտը իսկական տոն է դարձել հայտնի ռեփեր Միշոյի կնոջ՝ ամերիկահայ հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանի համար (ռեփերը աստիճանաբար զիջում է դիրքերը)։

Աշխարհահռչակ հաղորդավար, «Larry King Live», «Politicking with Larry King» եւ մի շարք այլ շոուների հեղինակ Լարի Քինգը գեղեցկուհուն աշխատանք է առաջարկել իր նոր նախագծի շրջանակում։

«Անգամ չեմ կարող արտահայտել իմ անսահման սերն ու հարգանքը Լարի Քինգի հանդեպ։ Հրավիրած եմ իր նոր շոուի շրջանակում աշխատելու եւ ինձ համար մեծ պատիվ է աշխատել լեգենդի հետ, ում կարիերային հետեւել եմ իմ ամբողջ կյանքի ընթացքում»,- Instagram-ում գրել է երջանիկ Սոնան։

Ի դեպ, վերջերս Սոնան հաճախ է լուսանկարներ հրապարակում անվանի մարդկանց հետ։ Օրեր առաջ նա լուսանկարվել էր գեղեցկուհի Փերիս Հիլթոնի հետ, իսկ ավելի վաղ նրան ընկերակցել էր աշխարհահռչակ դերասանուհի Անջելինա Ջոլիի հայրը՝ հայտնի արտիստ Ջոն Վոյթը։ 



© NEWS.am STYLE