«Օսկար-2016»-ի վարկանիշն ամենացածրն էր վերջին ութ տարում

15:15   1 մարտի, 2016

«Օսկար» մրցանակաբաշխությունը այս անգամ աչքի չընկավ արտառոց սկանդալներով, գուցե ընդամենը մեծ աղմուկ բարձրացրեց այն փաստը, որ անվանակարգերում ներկայացված չէին սեւամորթ դերասաններ, դերասանուհիներ ու ռեժիսորներ:

Լեոն վերջապես ստացավ իր բաղձալի արձանիկը, դե իսկ հեռուստատեսային լսարանի առումով կինոմրցանակաբաշխության արարողության հեռարձակումն ամենացածր վարկանիշը ձեռք բերեց վերջին ութ տարվա մեջ:

Ինչպես գրում է Variety–ն, ԱՄՆ ազգային վիճակագրական գործակալության տվյալներով, 2016-ին միայն 34.3 մլն ամերիկացիներ են դիտել մրցանակաբաշխության ուղիղ հեռարձակումը:

2015-ին արարողութանը հետեւում էր 36.6 մլն մարդ, իսկ 2014-ին «Օսկարը» էկրանների մոտ էր հավաքել 43.7 մլն հանդիսատեսի:

Մրցանակաբաշխության ամենացածր վարկանիշը գրանցվել է 2008 թ, երբ ԱՄՆ-ում ընդամենը 32 մլն մարդ էր դիտել արարողությունը:



© NEWS.am STYLE