Օսկարակիր Վուփի Գոլդբերգը «Օսկար 2016»-ին կրել է պոլսահայ ոսկերչի պատրաստած զարդը

14:54   1 մարտի, 2016

Փետրվարի 28-ին կայացավ կինոոլորտի ամենասպասված եւ նշանակալից իրադարձությունը՝ Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխության 88-րդ արարողությունը: Չնայած արդեն ներկայացրել ենք կարմիր գորգով անցած աստղերին եւ հաղթողներին, Լեդի Գագայի հիանալի եւ հուզիչ ելույթը, անդրադարձել ենք նաեւ այն կարեւոր դրվագին, երբ հարգել ու մեծարել են ամերիկահայ մեծ գործարար, բարերար Քըրք Քըրքորյանի հիշատակը, սակայն դեռ ամեն ինչ ասված չէ։

Պարզվում է, որ օսկարակիր դերասանուհի Վուփի Գոլդբերգը կինոակադեմիայի մրցանակաբաշխության կարմիր գորգով անցնելիս կրել է պոլսահայ ոսկերիչ Սեւան Բըչաքչըի պատրաստած գեղեցիկ, ութոտնուկի տեսքով զարդը։

Նշենք, որ դերասանուհու զարդը երեկոյի ամենաքննարկված աքսեսուարն է եղել, քանի որ հեռվից նկատելի չի եղել այն մատնի է, թե թեւնոց, եւ բոլորին մտորելու տեղիք է տվել։

Պատրաստեց՝ Յանա

 Աղբյուրը՝ Los Angeles Times 

 

 



© NEWS.am STYLE