14:36 2 մարտի, 201634-ամյա Բրիթնի Սփիրսը հայտնվել է V Magazine ամսագրի 100-րդ թողարկման երեք շապիկներին: Երգչուհուն լուսանկարել է հանրահայտ Մարիո Տեստինոն։

Ինչո՞ւ հենց Բրիթնին: Ինչպես բացատրում է պարբերականի խմբագրությունը նրա ընտրությունը. երգչուհու սրընթաց հաջողությունը հենց այն պահին է եղել, երբ նորաձեւության աշխարհում հայտնվել է V Magazine ամսագիրը:

«1999-ի սեպտեմբերին՝ Սփիրսի դեբյուտային ստուդիայական ալբոմի (Baby One More Time – խմբ.) թողարկումից ինը ամիս անց, նորաձեւության աշխարհում հայտնվեց V–ի առաջին համարը: 17 տարի անց զուգահեռ ճանապարհները հատվեցին ու Բրիթնի Սփիրսը հայտնվեց մեր 100–րդ համարի շապիկին: Նրան լուսանկարել է Մարիո Տեստինոն, որն աշխատում էր նաեւ մեր առաջին համարի վրա»,- պարզաբանել է Սթիվեն Գանը:

Ամսագրում կլինի նաեւ Սփիրսի հետ հարցազրույց, որում 34-ամյա աստղը կպատմի այն մասին, որ հիմա ինքը լիարժեք վայելում է իր կյանքը՝ ավարտում է աշխատանքը նոր, թվով իններորդ ալբոմի վրա, դաստիարակում է որդիներին ու մեծ հաջողությամբ համերգներ տալիս Լաս Վեգասում: