Ծնվել է Ինգա Արշակյանի առաջնեկը

16:42   2 մարտի, 2016

Լույս աշխարհ է եկել հայտնի երգչուհի Ինգա Արշակյանի առաջնեկը։ Սիրված արտիստուհին ամուսնուն՝ Աշոտ Սահակյանին, դուստր է պարգեւել։

«Եւ փոքրիկը, եւ մայրիկը իրենց լավ են զգում։ Անունը դեռ չեն որոշել»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Ինգա Արաշակյանի մայրը։

Նշենք, որ զույգն ամուսնացել է 2015-ի հունիսին։ Զույգը պսակադրվել էր Մուղնիի եկեղեցում:

 

NEWS.am STYLE-ը շնորհավորում է նորաթուխ ծնողներին՝ երեխային մաղթելով անհոգ եւ ուրախ մանկություն։ 



© NEWS.am STYLE