Վենետիկի կառնավալը մոտեցավ ավարտին

17:04   13 փետրվարի, 2013

Վենետիկի կառնավալը, որն այս տարի «Ապրիր գունավոր» կարգախոսով մեկնարկել էր հունվարի վերջին, ավարտվեց ավանդական «Լռության նավարկությամբ»։ Վառված մոմերով լի հարյուրավոր գոնդոլներ Մեծ ջրանցքով մտան Վենետիկյան լագունա։

Ըստ The Huffington Post,-ի, այս տարի կառնավալը Վենետիկ բերեց մի քանի հարյուր հազար զբոսաշրջիկ։ Ծրագիրու կային պարահանդեսներ, թատերականացված ներկայացումներ, ցուցահանդեսներ ու բազմաթիվ մրցույթներ։ Զբոսազրջիկների համար հատուկ հետաքրքրություն են առաջացնում այնպիսի ներկայացումները, ինչպիսիք են «Հրեշտակի թռիչքը» եւ «Արծվի թռիչքը», որոնց ժամանակ դերասանները 99 մետրանոց պարանով կապված թատոնի բեմ են իջնում Սան Մարկոյի զանգակատնից։



© NEWS.am STYLE