12:09 3 մարտի, 2016Այսօր հանրահայտ պարուհի, pole-dance –ի աշխարհի չեմպիոն եւ մեր կողմից սիրված VARDA–ն 31 տարեկան դարձավ:
Պարուհին հաճախ է Հայաստան գալիս, որտեղ բացի շոուբիզնեսին վերաբերող նախագծերից, նաեւ բարեգործական ակցիաների է մասնակցում:

Մենք հաճախ ենք նյութեր պատրաստել նրա հետ ու մեր կողմից ուզում ենք նշել, որ աղջիկը շոու-բիզնեսի մյուս աստղերից տարբերվում է իր անկեղծությամբ ու շիտակությամբ՝ թե երկրպագուների, թե ինքն իր նկատմամբ:
VARDA -ի հետ շատ հեշտ է աշխատելը, քանի որ նա աշխատանքին ամենայն պատասխանատվությամբ է մոտենում, իսկ երբ սխալվում կամ թերանում ես, չի «հարձակվում» քեզ վրա ու փորձում աչքերդ հանել, այլ աջակցում է քեզ ու չի կառչում նեգատիվից:

Անցած տարի, երբ մենք պարուհուց հարցրեցինք՝ արդյոք նա մտադիր չէ նաեւ Հայաստանում պարարվեստի դպրոց բացել, VARDA-ն անկեղծ պատասխանեց.
«Ես վաղուց եմ պատրաստ պարարվեստի դպրոց բացել Հայաստանում: Ես սպասում եմ, որ Հայաստանը դրան պատրաստ լինի»։
Իր ծրագրերի մասին պարուհին ավելի վաղ մեզ պատմել էր.
«Պարից բացի ես բիզնեսով էլ եմ զբաղվում: Բայց այս բիզնեսը անքակտելիորեն կապված է իմ արվեստի հետ: Ես Մոսկվայում պարարվեստի դպրոց ունեմ, նաեւ մի քանի խանութ: Ես ծրագրում եմ ընդլայնել սահմանները եւ ուզում եմ, որ ամբողջ աշխարհի կանայք կարողանան հագնել VARDA TM հագուստը ու պարերով զբաղվել VARDA դպրոցում: Կարեւորը, որ դա նրանց երջանկացնի ու ինքնավստահ դարձնի»:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է VARDA–ին՝ նրան մաղթելով երջանկություն անձնական կյանքում ու հարսանիք Հայաստանում:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի