Իվետան արդեն շատ երգիչ-երգչուհիների հաղթել է. Ադրիանա Գալստյան

12:22   3 մարտի, 2016

Շարունակում ենք ներկայացնել մեր հայտնիների կարծիքը Իվետա Մուկուչյանի՝ եվրատեսիլյան երգի եւ տեսահոլովակի վերաբերյալ։ «LoveWave» կոչվող երգի մասին արդեն խոսել ենք երգչուհի Աննա Դովլաթյանի հետ։ Իսկ ի՞նչ կարծիք ունի մեր մասնակցի աշխատանքի մասին «Ֆուլ Հաուս» սիթքոմի եւ «Երանի» հեռուստասերիալի սիրված դերասանուհի Ադրիանա Գալստյանը.

«Իր ոճի մեջ յուրահատուկ է մեր Իվետան։ Նրան ոչ թե հաղթանակ եմ մաղթում, այլ ասում եմ, որ նա արդեն իսկ շատ երգիչ-երգչուհիների հաղթել է այս գերազանց աշխատանքով»։

Ադրիանան խոստովանում է, որ Իվետային առանձնացնում է մյուս բոլոր երգչուհիերից.

«Նա շատ ճիշտ է աշխատում եւ տարբերվում է բոլորից։ Իրոք, շատ գեղեղցիկ աշխատանք էր»,-մեզ հետ զրույցում նշեց դերասանուհին։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE