13:23 3 մարտի, 2016Իվետա Մուկուչյանի եվրատեսիլյան «LoveWave» երգի եւ տեսահոլովակի մասին կարծիքների տարափը շարունակվում է։ Մինչ մրցույթի հայ եւ արտասահմանցի երկրպագուները մեկնաբանություններ են թողնում տեսահոլովակի ներքո, մենք շարունակում ենք զրուցել Իվետայի հայտնի գործընկերների հետ ներկայացված աշխատանքի մասին։
«Իվետան շատ տաղանդավոր ու նպատակասլաց երգչուհի է։ Բոլորս էլ տեսել ենք նրա անցած ուղին։ Նա ունի ամեն ինչ լավ ներկայանալու համար՝ հզոր ձայն , գեղեցիկ արտաքին, ճկունություն եւ դերասանական խաղ»,-ասում է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, որը կարծում է՝ «LoveWave» երգը համապատասխանում է եվրոպական չափանիշներին եւ ճաշակին.
«Իվետային մաղթում եմ հաջողություն։ Մենք քեզ հետ ենք»,-մեզ հետ զրույցում նշեց դերասանուհին։
Սյունե Առաքելյան