15:50 3 մարտի, 2016Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ՝ մարտի 2-ին, լույս աշխարհ է եկել հայտնի երգչուհի Ինգա Արշակյանի եւ նրա ամուսնու՝ Աշոտ Սահակյանի դուստրը։ Այսօր արդեն հայտնի է, թե երջանիկ ծնողներն ինչպես են անվանակոչել իրենց դստերը.
«Ինգան եւ Աշոտը երեխային անվանել են Մարիա։ Չգիտեմ, թե ինչով է պայմանավորված այս անվան ընտրությունը, միայն կարող եմ ասել, որ ոչ մեկի պատվին չեն անվանակոչել փոքրիկին։ Սա, պարզապես, ծնողների ընտրությունն էր»,-մեզ հետ զրույցում նշեց Ինգա Արշակյանի մենեջեր Իզաբելլա Մանասարյանը։
Հիշեցնենք, որ երեկ Ինգայի մայրը NEWS.am STYLE-ին տեղեկացրել էր, որ թե երեխան, թե նորաթուխ մայրիկն իրենց լավ են զգում։
Սյունե Առաքելյան