Հինգ սանրվածք, որոնք քեզ ավելի երիտասարդ տեսք են տալիս

20:15   11 մարտի, 2016

Ոճաբանները, հոգեբանները եւ սոցիոլոգները հազար կնոջ լուսանկար են վերլուծել եւ մարդկանց մի խմբի առաջարկել են գնահատել լուսանկարում պատկերվածների տարիքը: Արդյունքում եզրակացություններ են արվել այն մասին, թե արտաքինի ընկալման վրա ինչպես է ազդում սանրվածքը: Ահա կտրվածքի եւ վարսահարդարման հինգ տարբերակ, որոնք կօգնեն ավելի երիտասարդ տեսք ունենալ: 

1. Անփույթ բոբ

Հստակ գծերն ուշադրություն են գրավում դեմքի իդեալական օվալին, իսկ գրաֆիկական  մազափունջը կարող է ընդգծել աչքերի անկյուններում կնճիռները կամ քթաշուրթային հատվածի ծալքերը:  Կտրատված, անհարթ մազերը` կառուցվածքային, ավելի բաց կամ ավելի մուգ գույնի շերտերով, ընդհակառակը, տեսողական առումով հարթում են դեմքը՝ ուշադրությունը շեղելով փոքրիկ թերություններից:  

2. Պիքսի

Զվարճալի, կծմծած կտրվածքը շատ է երիտասարդացնում, հատկապես եթե մազերը խիտ են, իսկ գլխի ձեւը մոտ է իդեալականին: Թեթեւակի գզգզված տեսքն ամբողջ կերպարին թեթեւություն եւ շքեղություն է հաղորդում, իսկ շրջապատը նման սանրվածքի տիրոջն ինքնաբերաբար երիտասարդ է համարում: 

3. Հետ սանրվածք

Եթե երկար, գեղեցիկ պարանոց ունես, մի թաքցրու գանգուրների տակ: Մազերը դեմքից դեպի հետ տանելով` դեմքն ավելի թարմ կդարձնես, իսկ նրա օվալը` ավելի հստակ: 

4. Ցածր մազափունջ եւ խոպոպներ

Դեմքին դիմախաղից կնճիռնե՞ր են առաջացել: Մազափունջը հաջողությամբ կթաքցնի դրանք, իսկ թույլ, ազատ խոպոպները ռոմանտիկ, եւ որպես հետեւանք` թարմ եւ անմիջական կերպար կստեղծեն: 

5. Թեթեւ կարե

Մինչեւ կզակը հասնող, թեթեւակիորեն գզգզված մազեր, որոնք շրջանակում են օվալը. հրաշալի միջոց է թմբլիկ դեմքն ավելի նրբագեղ դարձնելու, ուշադրությունն ուղղելու այտոսկրերի վրա, իսկ «չորացրու եւ գնա» ոճում հարդարումը ձեզ կազատի տարիքային ամենավառ նշանից` կերպարի չափազանց պահպանողականությունից եւ ձանձրալիությունից:  

 

Աղբյուրը` Cosmo



© NEWS.am STYLE