Ֆրենսիս Բեկոնի էտյուդները վաճառվել են 21,5 մլն դոլարով

13:57   13 փետրվարի, 2013

 

Բրիտանացի ֆիգուրատիվ նկարիչ Ֆրենսիս Բեկոնի 1980-ին արված «Ինքնանկարի երեք էտյուդը» Լոնդոնի Sotheby’s աճուրդում 21,5 մլն դոլարով ձեռք է բերել գերմանացի կոլեկցիոները, հաղորդում է The Wall Street Journal–ը։ Կտավին հավակնող երեք թեկնածուներից գերմանացին ամենաբարձր գինն է առաջարկել։ Sotheby’s-ի նախնական գնահատականով կտավը կարող էր վաճառվել 16-24 մլն դոլարի սահմանում։ 
Կտավի գնորդը, Քյոլնից ոչ շատ հեռու ապրող գերմանացի ծխախոտային մագնատ Յուրգեն Հոլը 2011 թվականի հունիսին Sotheby’s աճուրդում ձեռք էր բերել Գերխարդ Ռիխտերի կտավը, որը հետագայում հանձնել էր Բոն քաղաքի պատկերավոր արվեստների թանգարան։

 

 



© NEWS.am STYLE