Վուփի Գոլդբերգը, Քոնան Օ’Բրայենը, Քեյթ Հադսոնը եւ ուրիշներ կարդում են Քանյե Ուեսթի հայտնի թվիթները

14:11   4 մարտի, 2016

Vanity Fair-ը Youtube-ի իր ալիքում զվարճալի տեսանյութ է հրապարակել, որում աստղերը կարդում են Քանյե Ուեսթի հայտնի թվիթները։

Հոլովակում, որը նկարահանվել էր «Օսկարի» մրցանակաբաշխության երեկույթի առթիվ, Վուփի Գոլդբերգը, Քոնան Օ’Բրայենը, Քեյթ Հադսոնը, Մոնիկա Լեւինսկին, Էմիլի Ռատակովսկին եւ ուրիշներ մեջբերել են ռեփերի ամենա-ամենաինտիմ թվիթները։

«Դուք կարող եք տաղանդավոր լինել, բայց դուք Քանյե Ուեսթ չեք»,- եղել է ռեփերի ամենահաճախ մեջբերված արտահայտությունը։

Լսում ենք եւ նայում. «Ես չեմ ստի ձեզ, ես հիմա ինձ այնքան եմ սիրում», «Ես սիրում եմ իմ ընտանիքը, մորս, բոլոր մտերիմներիս ու գրողի տարած մարդկային ցեղը» եւ այլ աստղերի կատարած «հիթերը»։

«Կարծում եմ, որ Twitter-ը ստեղծել են իմ մասին մտածելով»։



© NEWS.am STYLE