Մորուքավոր բրիտանուհին բացել է Marianna Harutunian ոսկերչական բրենդի ցուցադրությունը Royal Fashion Day show-ին

13:34   4 մարտի, 2016

Վերջերս Լոնդոնում ավարտվել է Նորաձեւության շաբաթը, որի շրջանակում զանազան ապրանքանիշներ ներկայացրել են իրենց ոսկերչական զարդերը:

Royal Fashion Day show-ի ժամանակ իր արտադրանքը ներկայացրած ապրանքանիշներից մեկը Marianna Harutunian հանրահայտ ոսկերչական ապրանքանիշն էր:

Ապրանքանիշի արտադրանքը ներկայացրել է 25-ամյա մորուքավոր բրիտանական մոդել Հարնաամ Քաուրը: Հարնաամը անցել է պոդիումով մանուշակագույն մինի զգեստով, ցանցավոր զուգագուլպաներով ու բոտիլյոններով: Նա ներկայացրել է մի քանի տասնյակ շղթաներից պատրաստված մանյակ ու ապարանջան:

Հարնաամը հազվագյուտ գենետիկ հիվանդություն ունի՝ ձվարանների պոլիկիստոզի ախտանիշ: Սկզբում աղջիկը պայքարում էր դեմքին ու կրքծին աճող մազերի դեմ, իսկ հետո համակերպվել է: Աստղը իր թերությունը վեր է ածել արժանիքի ու սկսել է ներկայանալ որպես ոչ ստանդարտ արտաքինով մոդել:

«Ես այնքան երջանիկ եմ, որ ներկայացրել եմ Marianna Harutunian ապրանքանիշը: Ես առաջին մորուքավոր կին մոդելն եմ, որը քայլել է նման անվանի ապրանքանիշի պոդիումով»,- հայտնել է աղջիկը:

Աղջիկը խոստովանել է, որ միշտ երազել է «լավ մոդել» լինել, բայց մեծացել է «գեր, տգեղ ու զզվելի»: Շոուից հետո նա գրել է, որ հիմա արդեն կքայլի գլուխը վեր բարձրացրած:

Աղբյուրը՝ The Independent

 

 



© NEWS.am STYLE