5 առասպել կնճիռների մասին

20:12   12 մարտի, 2016

Կնճիռների վերաբերյալ հինգ առասպել, որոնք արդեն վաղուց բացահայտելու ժամանակն է 

Առասպել № 1. Այդ ամենը ժառանգական է

Ոչ, այդպես չէ: Եթե քո մոր եւ տատիկի մոտ դրանք վաղ են ի հայտ եկել, չի նշանակում, թե դու պիտի 18 տարեկանում բոտոքսի հերթ կանգնես: Շքանշանի հակառակ երեսն ավելի տխուր է. եթե տատիկդ թոշակի է անցել դեմքին որեւէ կնճիռ չունենալով, դա եւս քեզ ոչինչ չի երաշխավորում: Շրջակա միջավայրը, սննդակարգը, կենսակերպը, սթրեսները եւ ամենակարեւորը՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունը. ահա թե ինչը նշանակություն ունի: 

Առասպել № 2. Ճարպոտ մաշկն ավելի ուշ է ծերանում

Ինչպես էինք մեզ սփոփում այդ «գործոնով»` ուսումնասիրելով հերթական պզուկը եւ լայնացած ծակոտիներին կոնսիլեր քսելով: Բայց ոչ. կոլագենի եւ էլաստինի մանրաթելերի վիճակը ոչ մի կերպ կախված չէ ճարպագեղձերի ակտիվությունից: Այնպես որ, քեզ հույսեր մի տուր եւ մաշկդ պաշտպանիր ծերացումից: 

Առասպել № 3. Որքան ավելի վաղ սկսես anti-age միջոցներ օգտագործել, այնքան լավ

Դա էլ չէ: Քսուքը, շիճուկը կամ օգտագործվող այլ միջոցները պիտի բավարարեն մաշկի ընթացիկ պահանջներին: Մարդու ցանկությունների հետ համեմատիր. եթե տորթ ես ուզում, տապակած կարտոֆիլը խնդիրը չի լուծի:  Եթե ուզում ես խմել, աղցան չես ուտի: Այնպես որ,   ժամանակից շուտ հակատարիքային միջոցներ ես օգտագործում, կարող ես նույն հաջողությամբ դրանք աղբի մեջ նետել: 

Առասպել № 4. Մաշկը սովորում է քսուքին եւ դադարում է աշխատել 

Այո, երկար ժամանակ մաշկի` քսուքի բաղադրիչներին ընտելանալու առասպելը ակտիվորեն մտցվում էր զանգվածների գիտակցության մեւ: Բայց առայժմ այդ հիպոթեզի ոչ մի ապացույց չկա: Փոխարենը համոզիչ ապացույցներ կան, որ ամեն մարդ տարբեր է եւ մաշկին անհատական մոտեցման կարիք ունի: Եվ եթե գտել ես «քո» քսուքը եւ տեսնում ես արդյունքը, հիմարություն է դրանից հրաժարվել չփորձված նորույթի օգտին:  

Առասպել № 5. Որքան քիչ ժպտաս, այնքան քիչ կնճիռ կունենաս 

Ոչ միայն ժպիտը, այլեւ դիմախաղերն ընդհանրապես ծալքերի առաջացման են հանգեցնում: Ցանկացած դիմախաղ: Այնպես որ, եթե ժպիտի փոխարեն քայլես մռայլ, խոժոռ ճակատով եւ  աչքերի թախծոտ արտահայտությամբ, միեւնույն է, կծերանաս եւ ընկերներիդ կվախեցնես: 

 

Աղբյուրը` Cosmo



© NEWS.am STYLE