Նիկոլայ Բասկովի մենահամերգը Երեւանում՝ կանանց տոնին ընդառաջ (ֆոտո, տեսանյութ)

23:20   4 մարտի, 2016

ՌԴ  ժողովրդական արտիստ Նիկոլայ Բասկովն այսօր` մարտի 4-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես եկավ համերգային ծրագրով՝ կանանց միջազգային տոնին ընդառաջ։ Արտիստը շնորհավորեց բոլոր կանանց տոնի առթիվ եւ շնորհակալություն հայտնեց առաջին տիկին Ռիտա Սարգսյանին։

Համերգին երգիչը կատարեց ինչպես հին, այնպես էլ նոր կատարումներ: Դահլիճը մեծ ծափողջուններով լցվեց երբ Նիկոլայը կատարեց «Երեւանի սիրուն աղջիկ» երգը։

Համերգին ներկա էին կին նախարարներ, պատագամավորներ, արվեստագետներ։

Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը նույնպես շնորհավորել է բոլոր կանանց՝ մաղթելով անսահման սեր եւ երջանկություն, հիշարժան եւ լուսավոր պահեր, ընտանեկան անդորր։

Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE