Դիետա՝ Լարիսա Դոլինայից

20:13   15 մարտի, 2016

Լարիսա Դոլինա 26 կգ նիհարել է կեֆիրային դիետայի շնորհիվ: Նրա սննդակարգը պարզ է. առաջին օրը՝ կեֆիր, երկրորդ օրը` սովորական սնունդ (բացառելով քաղցրը եւ խմորե ուտեստները): Գլխավորը ինքդ քո հանդեպ խիստ լինելն ու կանոնավոր կերպով սպորտով զբաղվելն են։

Սակայն եթե այդ պլանը ձեզ ինչ-որ պատճառով դուր չի գալիս, ընտրեք հետեւյալ «Դոլինայի կեֆիրային դիետաներից» որեւէ մեկը.

Դոլինայի սննդակարգի առաջին տարբերակ

Երեկոյան վեցից հետո ուտելն արգելված է: Մի մոռացեք ջրի մասին` օրական   1,5-2 լ: Հնարավոր է 7 կգ նիհարել:

Օր 1. 5 խաշած կարտոֆիլ, 0,5 լ կեֆիր

Օր 2. 200 գ թթվասեր, 0,5 լ կեֆիր  

Օր 3. 200 գ կաթնաշոռ, 0,5 լ կեֆիր 

Օր 4. 500 գ խաշած հավ (առանց կաշվի եւ աղի), 0,5 լ կեֆիր 

Օր 5. 1 կգ խնձոր կամ 0,5 կգ գազար, կամ  300 գ սեւ սալոր, 0,5 լ կեֆիր 

Օր 6. 1 լ կեֆիր 

Օր 7. 1 լ հանքային ջուր

Դոլինայի սննդակարգի երկրորդ տարբերակ (առաջինը` փոփոխված)

Քաշի կորուստը 2 շաբաթում կարող է մինչեւ  9 կգ կազմել:

Օր 1. 300 գ չիր, 0.5 լ կեֆիր, 1լ հանքային ջուր

Օր 2. 10 խաշած կարտոֆիլ, կեֆիր, ջուր

Օր 3. 10 խնձոր, կեֆիր, ջուր

Օր 4. 1 կգ հավ, կեֆիր, ջուր

Օր 5. 1 կգ կաթնաշոռ, կեֆիր, ջուր

Օր 6. 1 լ. թթվասեր, կեֆիր, ջուր

Օր 7.  Կեֆիր, ջուր

Օր 8. Միայն ջուր

 

Աղբյուրը` Diets.ru



© NEWS.am STYLE