11:17 6 մարտի, 2016Երեկ՝ մարտի 5–ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Սառույցի թագավորները» շոուն՝ Եվգենի Պլյուշչենկոյի, Իրինա Սլուցկայայի, Էդգար Հակոբյանի, Հայկոյի, Գեւ Մանուկյանի եւ մի շարք այլ հայտնի գեղասահորդների, երաժիշտների եւ պարողների մասնակցությամբ: Համերգի գլխավոր անակնկալներից էր նաեւ ռուս հայտնի երգիչ, «Եվրատեսիլ 2008»-ի հաղթող Դիմա Բիլանի ելույթը:

Վերջին երկու օրերի ամենաքննարկված թեման հենց Բիլանն էր: Եվ մինչ բոլորը խոսում են նրա ելույթների մասին (արտիստը կատարեց իր երգացանկի սիրված երգերից մի քանիսը, այդ թվում՝ «Не Молчи», «Невозможное возможно», «Number Օne Fan», եւ «Believe» հիթերը), Բիլանն արդեն վերադարձի ճանապարհին է: Բայց նախքան հեռանալը երգիչն Instagram-ի իր էջում հրապարակել է մի քանի նոր լուսանկարներ, որոք հուշում են, որ երեկ համերգին նախապատրաստվելուց զատ, Դիման հասցրել է նաեւ շրջել Երեւանում, լինել Հանրապետության հրապարակում, Կասկադում:


Երգիչը նաեւ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Պատրաստեց՝ Յանա