Ո՞րն է նիհարելու համար իդեալական ժամանակը

19:13   15 մարտի, 2016

Տարվա եղանակ, դաշտանային ցիկլի փուլ, հոգեվիճակ՝ այս բոլոր հանգամանքները կարող են խանգարել, կամ էլ հակառակը՝ օգնել նիհարելուն: Փորձը ցույց է տալիս, որ ձմռանը մարդը կարող է գիրանալ երկու- երեք կիլոգրամով, որոնցից շտապում է հնարավորինս արագ ազատվել հենց գալիս է գարունը:

Երբ է նախընտրելի դիետա պահպանել՝ առավելագույն արդյունավետություն ապահովելու համար: Ոչ բոլոր կանայք են իրենց կազմվածքը կարգի բերելու որոշումը կայացնելիս հաշվի առնում այս հանգամանքը: Եվ շատ իզուր, քանի որ դրական արդյունքների համար ոչ միայն ճիշտ տրամադրվածություն է պետք, այլեւ ճիշտ ընտրված ժամանակ:

Օդերեւութաբանական մթնոլորտը. Ոմանք վատ են դիմանում մթնոլորտային ճնշման տատանումներին: Նման օրերին օրգանիզմն ավելի վատ է արձագանքում սննդային սահմանափակումներին, որոնք պահանջում են դիետաները: Դրա համար էլ այդ օրերին հնարավոր չէ լավ արդյունքների հասնել: Նաեւ կարեւոր է օդի ջերմաստիճանը՝ չափից շոգ կամ չափից ցուրտ լինելը: Եթե առաջին դեպքում ախորժակը նվազում է, ապա երկրորդ դեպքում՝ հակառակը՝ ուժեղանում է:

Տարվա եղանակը: Խոսքը ոչ այնքան եղանակի մասին է, այլեւ տարվա եղանակով պայմանավորված մոտիվացիայի, ինչը կարեւոր է նիհարելու համար: Մռայլ աշնանը, նաեւ ձմռանը արեւի ճառագայթների պակասի ժամանակ մարդկանց մեծ մասը չի ձգտում որեւէ նոր գործ ձեռնարկել՝ այդ թվում նիհարել: Նաեւ պետք է հաշվի առնել որոշ հորմոնների մակարդակը: Օրինակ՝ կորտիզոլի մակարդակը, որը բարձրացնում է ախորժակն ու նպաստում փոխանակման գործընթացների դանդաղեցմանը, ձմռանն աճում է, իսկ գարնանն ու ամռանը՝ նվազում: Ընդ որում, տարվա տաք եղանակին նկատվում է մեկ այլ հորմոնի՝ տեստոստերոնի բարձրացում, որը հակառակը՝ օգնում է նիհարելուն:

Դաշտանային ցիկլ. ցիկլի առաջին օրերին օրգանիզմը բավականին արագ այրում է ճարպերը, նաեւ դուրս բերում հեղուկի ավելորդ քանակը: Այդ նույն ժամանակաշրջանում նկատվում է տրամադրության բարձրացում, ինչը նույնպես նպաստում է մոտիվացիային: Երկրորդ փուլի հետ մեկտեղ ախորժակն ուժեղանում է, կարող են հայտնվել այտույցներ: Նույնիսկ ֆիթնեսի մասնագետները խորհուրդ են տալիս ըստ ցիկլի փուլի սահմանափակել ծանրաբեռնբածությունը՝ առաջին կեսին խորհուրդ են տրվում աէրոբիկ մարզանքներ, իսկ երկրորդ կեսին շեշտադրումն ավելի ճիշտ է անել մկանային զանգվածի ավելացման վրա ու զբաղվել անաէրոբային վարժություններով:

Խորհուրդ է տրվում առանձին ուշադրություն դարձնել նախադաշտանային ժամանակաշրջանում սննդի վրա: Այդ ժամանակ նշվում է էստրոգենների մակարդակի նվազում, ինչը կարող է ուղեկցվել քաղցրի նկատմամբ ձգտումով: Այդ օրերին պետք է փորձել հնարավորինս կամքի ուժ դրսեւորել՝ ցանկալի է ամբողջովին հրաժարվելով յուղոտ կերակրատեսակներից, նախապատվությունը տալով երկաթի ու բջջանյութի մեծ քանակությամբ մթերքներին:

Լուսնի փուլեր: Մեր օրգանիզմի կենսաբանական ռիթմերը մեծամասամբ կախված են նաեւ լուսնի փուլերից: Նիհարելը նախընտրելի է սկսել նվազող լուսնի ժամանակ , երբ օրգանիզմում շատ կենսաբանական պրոցեսներ ավելի ակտիվ են ընթանում: Աճող լուսնի ժամանակաշրջանում խորհուրդ են տալիս շեշտադրումն անել ստացված արդյունքների ամրապնդման վրա ու ավելի շատ ժամանակ հատկացնել ՍՊԱ պրոցեդուրաներին:

Աղբյուրը՝ Dni



© NEWS.am STYLE