Գարնանային դիետա

19:17   17 մարտի, 2016

Ընդհանուր ցուցումներ

1․ Բանջարեղեն՝ օգտագործեք խելամիտ քանակությամբ։
2․ Միրգ՝ ցանկացած, բացի բանանից և շատ քաղցր մրգերից։
3․ Կաթնամթերքի յուղայնությունը պետք է կազմի 1%-3%։
4․ Ուտելուց առաջ մեկ բաժակ առանց գազի հանքային ջուր խմեք։

Նախաճաշ

125 գր․կաթնաշոռ, 2-3 հատ կրեկեր կամ չորահաց, մեկ գդալ մեղր, թեյ կամ սուրճ՝ առանց շաքարավազի։

Երկրորդ նախաճաշ

1-2 հատ ցանկացած միրգ և կանաչ բանջարեղեն (բուլղարական պղպեղ, վարունգ, կաղամբ, հազար):

Ճաշ

Ոչ  յուղալի  ապուրի մեկ չափաբաժին (մածնաբրդոշ, բանջարեղենով ապուր, ճակնդեղով ապուր)։ Եփած ոչ յուղալի տավարի կամ հորթի միս, կամ հավի կրծքամիս՝ առանց կաշվի։ Երեք ճաշի գդալ կանաչ ոլոռ, թարմ բանջարեղեն։

Հետճաշիկ

1-2 հատ կրեկեր կամ չորահաց, բանջարեղեն՝ մեկ թեյի գդալ բուսայուղով, 125 գր․ կաթնաշոռ։

Ընթրիկ

1-2 հատ ցանկացած միրգ, դիետիկ յոգուրտ։

Աղբյուրը՝ Diets.ru



© NEWS.am STYLE