Քիմ Քարդաշյանի դուստրը շոու էր կազմակերպել շոփինգի ժամանակ

10:23   7 մարտի, 2016

Քիմ Քարդաշյանն իր ամուսնուն՝ Քանյե Ուեսթին, Լոս Անջելեսի օդանավակայան էր ճանապարհել (առայժմ անհայտ է, թե ուր եւ ինչ գործերով է մեկնել ռեփերը), իսկ հետո դստեր՝ Նորթի հետ տրվել իր սիրելի զբաղմունքին՝ շոփինգին: 

Ի դեպ, ըստ երեւույթին դա այդքան էլ դուր չի գալիս Նորթին, քանի որ նա իսկական շոու էր կազմակերպել փողոցներում`դիմադրելով խանութներ գնալուն:

Սակայն Նորթը հանգստացել է, երբ Քիմը նրա հետՎուդլենդ Հիլզում խաղալիքների խանութ է մտել:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash, AKM-GSI, Xposure



© NEWS.am STYLE