Ռիհաննան ու Դրեյքը՝ սինգլների համաշխարհային հիթ շքերթի առաջատարներ

15:33   7 մարտի, 2016

Ռիհաննան ու Դրեյքը դարձել են սինգլների համաշխարհային հիթ շքերթի առաջատարները: Դուետն առաջին անգամ է գլխավորել  հիթ շքերթը Work երգով, որը ընդգրկվել է երգչուհու Anti կոչվող ութերորդ ալբոմում:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է փոփ կատարող Ջասթին Բիբերը՝ Love Yourself երգով:

Առաջատարների եռյակը եզրափակում է 7 Years աղմկահարույց երգը՝ դանիական Lukas Graham սոուլ խմբի կատարմամբ:

Ձեզ ենք ներկայացնում վերջին յոթ օրերի համաշխարհային հիթ շքերթի լավագույն տասնյակը.

1. Work (feat. Drake) - Rihanna

2. Love Yourself - Justin Bieber

3. 7 Years - Lukas Graham

4. Stressed Out - Twenty One Pilots

5. Pillowtalk - Zayn

6. Sorry - Justin Bieber

7. Hello - Adele

8. My House - Flo Rida

9. Me, Myself & I (feat. Bebe Rexha) - G-Eazy

10. Stitches - Shawn Mendes

Աղբյուրը՝ Apelzin



© NEWS.am STYLE