ԲԱԶԿաթոռ, որն իր «ձեռքերով» գրկում է մարդկանց

11:48   7 մարտի, 2016

Այլեւս ոչ մեկը միայնակ չի զգա իրեն։

Հարավային Կորեայից դիզայներ Լի Կյոնգը ստեղծել է մի յուրօրինակ «արի գրկեմ» բազկաթոռ, որին կարելի է փարվել ու հայտնվել դրա տաք «գրկում»։ Այն մարդկանց օգնում է ազատվել միայնության զգացումից։

28-ամյա դիզայների խոսքով բազկաթոռն այնպես է ջերմացնում, ասես գրկում եք ձեր սիրելի էակին։

«Մարդիկ երբ մենակ են մնում, միայնակ են զգում իրենց։ Այս բազկաթոռը շատ ճկուն է եւ նստելիս կարելի է հարմարեցնել այնպես, ինչպես ցանկանում եք։ Հենց դրա շնորհիվ դուք լիցքաթափվում եք։ Այն ձեզ կգրկի ձեր մայրիկի, ընկերոջ կամ սիրելի էակի նման»,- համոզված է դիզայները։

Հավանաբար, շատ շուտով «արի գրկեմ» բազկաթոռները կտարածվեն ամբողջ աշխարհում։

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ Daily mail



© NEWS.am STYLE