Դատարանը նախնական որոշում է կայացրել Գայ Ռիչիի ու Մադոննայի ընտանեկան կոնֆլիկտի վերաբերյալ

17:03   7 մարտի, 2016

Նյու Յորք քաղաքի դատարանը նախնական որոշում է կայացրել Գայ Ռիչիի ու Մադոննայի ընտանեկան տարաձայնությունների վերաբերյալ, որոնք վերաբերում են երգչուհու ու ռեժիսորի 15-ամյա որդուն:

Մադոննայի ու Ռիչիի 15-ամյա որդին՝ Ռոկկոն, հեռացել է տանից ու ցանկություն է հայտնել հոր՝ Գայ Ռիչիի հետ ապրել Լոնդոնում:

Օրերս դատարանը նախնական որոշում է կայացրել Ռոկկոյի խնամակալության վերաբերյալ, որտեղ հայտնում է, որ 2008 թ. ամուսնալուծված զույգը պետք է ինքնուրույն համաձայնության հանգի՝ դեռահասի հետագա դաստիարակության վերաբերյալ, հակառակ դեպքում դատարանն ինքը վերջնական որոշում կկայացնի՝ առանց հաշվի առնելու Մադոննայի ու Գայ Ռիչիի տեսակետը:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE