Պրեմիերա. Նարեկ Մակարյան եւ Սոնե Սիլվեր. «Երգում է սերը»

12:41   7 մարտի, 2016

Հայկական շոու-բիզնեսի երիտասարդ ներկայացուցիչներ Նարեկ Մակարյանը եւ Սոնե Սիլվերը հաճելի անակնկալ են պատրաստել իրենց երկրպագուների համար։ Երգչուհին YouTube-ի իր էջում ներկայացրել է Նարեկի հետ ձայնագրված դուետը՝ «Երգում է սերը»։ Մեղեդային երգի խոսքերը գրել է Վահան Անդրեասյանը, իսկ երաժշտության հեղինակն է Թաթոս Հակոբյանը։

«Երգեք, սիրեք եւ սիրված եղեք»,- գրել է Նարեկն՝ ի աջակցություն այս նոր աշխատանքի։



© NEWS.am STYLE